Ինչպես բեռնել Facebook Paper-ն ԱՄՆ-ից դուրս

facebook paper

Facebook սոցցանցի նոր Paper հավելվածը փետրվարի 3-ին հասանելի դարձավ ներբեռնման համար: Apple iOS-ի համար թողարկված Paper նորությունների ագրեգատորն առայժմ ունի աշխարհագրական սահմանափակումներ, և տեղադրվում է միայն ԱՄՆ օգտագործողների սմարթֆոններում: Սակայն iTunes-ում ճիշտ կարգավորումներ ընտրելուց հետո հնարավոր է հավելվածը բեռնել աշխարհի ցանկացած կետից:

Ինչ պետք է անել.

  1. Վերցրեք Ձեր iPhone/iPad-ը, բացեք App Store-ը

  2. Ներքևում կտեսնեք “Apple ID: [Ձեր էլ-փոստը]”

  3. Սեղմեք “View Apple ID”.

  4. Մուտքագրեք գաղտնաբառը

  5. Գտեք այն բաժինը, որտեղ գրված է Ձեր երկրի մասին

  6. Սեղմեք “Change country or region” կոճակը

  7. Ընտրեք United States

Եթե համակարգը հարցնի վճարման եղանակի մասին, ընտրեք “None”: Այնուհետև կարող եք App Store-ում գտնել Paper հավելվածը:

Աղբյուրը՝ Techcrunch.com