Հայաստանում Opera բջջային դիտարկչի օգտագործողների թիվն աճել է 102%-ով

Opera SoftwareOpera ընկերությունը ներկայացրել է 2013թ. 4-րդ եռամյսակի բջջային վեբի վիճակագրությունը: Ըստ ընկերության տվյալների, Opera Android դիտարկչի հայաստանյան օգտագործողների թիվն աճել է 102%-ով: Իսկ Opera Mini օգտագործողների թիվը նույն ժամանակաշրջանում աճել է 5,5%-ով:

Ընդհանուր թվով, 2013թ. դեկտեմբեր ամսվա տվյալներով, Opera-ի բջջային դիտարկիչների օգտագործողների թիվն ամբողջ աշխարհում կազմում է 270մլն. մարդ, ինչը 17%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին:

Opera բջջային դիտարկչի վիճակագրությունը վկայում է նաև այն մասին, որ Հայաստանում սմարթֆոնների օգտագործումը աճել է 4% և այսօր կազմում է 18,5%: Հայաստանից Opera դիտարկչի Android տարբերակի օգտագործողների թիվը աճել է  42,6%-ով:

Իսկ Opera Mini դիտարկչի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում աճել է բջջային ինտերնետի օգտագործումը 19% -ով:

Հայաստանում Opera Mini օգտագործողների շրջանակում թոփ 10 հեռախոսները (2013թ. 4-րդ եռամսյակ)

  1. Nokia 6300

  2. Nokia 2700c-2

  3. Fly DS123

  4. Nokia C2-01

  5. Nokia X2-00

  6. Nokia C3-00

  7. Nokia C1-01

  8. Nokia C2-00

  9. Nokia 5130c-2

  10. Samsung La Fleur (GT-S5230)

Հայաստանում Opera օգտագործողների շրջանակում թոփ 10 Android սմարթֆոնները (2013թ. 4-րդ եռամսյակ)

  1. Samsung Galaxy S III (GT-I9300)

  2. Samsung Galaxy S Duos (GT-S7562)

  3. Samsung Galaxy S II (GT-I9100)

  4. Samsung Galaxy Note 10.1(GT-N8000)

  5. Samsung Galaxy Grand (GT-I9082)

  6. Samsung Galaxy Tab 2 (GT-P3100)

  7. Alcatel One Touch 5020D

  8. Sony Xperia Acro S (LT26w)

  9. Samsung Galaxy S4 (GT-I9500)

  10. Samsung Galaxy S III mini (GT-I8190)

Թոփ 10 ամենաճանաչված կայքերը Opera Mini-ի Հայաստանյան օգտագործողների շրջանակում:

Android սմարթֆոններից՝

  1. odnoklassniki.ru

  2. google.com

  3. facebook.com

  4. youtube.com

  5. yandex.ru

  6. google.am

  7. mail.ru

  8. vk.com

  9. opera.com

  10. vmmo.ru

iOS սմարթֆոններից՝

  1. odnoklassniki.ru

  2. google.com

  3. facebook.com

  4. yandex.ru

  5. youtube.com

  6. google.am

  7. mail.ru

  8. vk.com

  9. google.ru

  10. list.am

Java հեռախոսներից՝

  1. odnoklassniki.ru

  2. facebook.com

  3. google.com

  4. youtube.com

  5. mail.ru

  6. opera.com

  7. yandex.ru

  8. vk.com

  9. google.am

  10. tegos.ru

Աղբյուրը՝ մամլո հաղորդագրություն