Չիպն ու Դեյլը վերադառնում են

Disney ստուդիան սկսել է նկարահանել երկարամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ «Չիպ ու Դեյլի արկածները» ճանաչված մուլտսերալի հիման վրա:

Chip and Dail

Մուլտսերիալի հերոսներին մեծ կինոէկրաններ տեղափոխելու գաղափարի հեղինակն է գովազդային հոլովակների ռեժիսոր Ռոբերտ Ռուգանը: Ֆիլմն իրենից ներկայացնելու է համակարգչային գրաֆիկայի և իրական նկարահանումների միավորում: Ֆիլմի պրոդյուսինգով կզբաղվի Mandeville Films/TV ընկերությունը:

Ինչպես գրում է The Hollywood Reporter-ը, երկարամետրաժ անիմացիոն ֆիլմի սցենարում, ըստ լուրերի, հայտնի հերոսները հիմնադրում են «Փրկարարների թիմ» գործակալություն:

Հիշենք, որ «Չիպն ու Դեյլ»-ն առաջին անգամ էկրաններ բարձրացան 1943թ-ին՝ «Շարքային պլուտո» կարճամետրաժ մուլտֆիլմում: Իսկ մեծ ճանաչում ձեռք բերեցին «Չիպն ու Դեյլը շտապում են օգնել» մուլտսերիալի շնորհիվ: