Sony-ն և Lenovo-ն գաղտնի բանակցում են

sonyVaioReuters լրատվական գործակալությունը, հղելով ճապոնական NHK հեռուստաընկերությանը, գրում է, որ Sony Corp և  Lenovo Group ընկերությունները բանակցում են՝ համատեղ Vaio համակարգիչների արտադրության մեկնարկի մասին: Ներկա պահին Vaio համակարգիչների արտադրությունը Sony-ի համար կուրստաբեր են:

Sony-ն իր հերթին չի հերքում այս լուրը, այլ անվանում է այն ոչ ճշգրիտ և նշում, որ Vaio համակարգիչների արտադրության հետ կապված խնդիրների լուծման ճանապարհներ իսկապես փնտրում է:

Հնարավոր է, որ բանակցություններ իսկապես ընթացել են, սակայն ոչ թե համատեղ արտադրության, այլ մի գուցե բիզնեսի վաճառքի մասին:

Sony-ն այս շաբաթ կներկայացնի նախորդ եռամսյակի իր ֆինանսական զեկույցը: Ընկերությունը չի ժխտում այն փաստը, որ սմարթֆոնների և պլանշետների վաճառքի ֆոնի ներքո, Vaio համակարգիչների վաճառքը մեծ անկում է ապրել: