ՀՀ ՏՏ ոլորտն աճել է 20%-ով

ՀՀ ՏՏ ոլորտն աճել է 20%-ով

ArmTab_ photos5Երեկ առաջին հայկական պլանշետի՝ ԱրմԹաբի ցուցադրության ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց 2013թ. ՀՀ ՏՏ ոլորտի պաշտոնական վիճակագրական տվյալներ:

2013թ. տնտեսական աճն այս ոլորտում կազմել է 20%, որից 12%-ը ոլորտի արտահանումն է: ՏՏ ընկերությունների 80%-ն ունի հայկական ծագում: Ըստ վարչապետի՝ 2013-ին միջազգային կորպորացիաների ուշադրությունը Հայաստանի ՏՏ ոլորտի նկատմամբ ուժեղացել է: Բացի դրանից, եթե 2012-ին ոլորտում կար 6000-7000 մասնագետ, ապա 2013-ին ոլորտի մասնագետների զբաղվածությունն աճել է և կազմել 11 000, որոնցից 9000-ը բարձր որակավորում ունեցող ինժեներներ են:

Վարչապետը, որպես 2013թ. ՏՏ ոլորտի ամփոփում նշեց, որ ավարտվել է Գյումրու տեխնոպարկի շինարարությունը և այժմ ընթանում է նոր փուլ՝ տեխնոպարկը համալրվում է բովանդակությամբ:

«2013-ը նշանավոր էր նաև ՀՊՃՀ ազգային ինժեներական լաբորատորիայի հիմնադրմամբ, ինչպես նաև համաֆինանսավորվող ինովացիաների դրամաշնորհային ծրագրի մեկնարկով», – նշեց Տիգրան Սարգսյանը և հավելեց, որ Հայաստանը մասնակից է վիրտուալ հեղափոխության. «Մենք պետք է կարողանանք արդիական արձագանքել հեղափոխությանը և սկսենք կրթական միջավայրից»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, մոտակա ամիսներին առաջին հայկական ԱրմԹաբ պլանշետի գործարանը պատրաստ կլինի մասայական արտադրության համար: