YouTube-ի օգտագործող Սթիվեն Թրոթն-Սմիթը տարածել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է iOS-in-the-Car օպերացիոն համակարգի աշխատանքը: Այն թույլ է տալիս միացնել սմարթֆոնը մեքենայի նավիգացիոն համակարգին: Օգտագործողը կարող է ընտրել երթուղին սմարթֆոնի միջոցով, այնուհետև ընթացիկ ճանապարհը կցուցադրվի ոչ միայն հեռախոսի, այլև մեքենայի էկրանին:
Բացի այդ՝ iOS-in-the-Car-ն ունի մուլտիմեդիային մի շարք հնարավորություններ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Աղբյուրը՝ theverge.com