Ստեղծվել է ռոբոտ-վիրաբույժ

Արյունատար անոթների կամ նյարդային հանգույցների վիրահատությունները հաջող անցկացնելու համար վիրաբույժը պետք է կարողանա առավելագույնս կենտրոնացնել ուշադրությունը և անշարժ պահել ձեռքերը:

Այս աշխատանքը հեշտացնելու համար նիդերլանդցի ինժեներ Ռայմոնդո Կաուն (Raimondo Cau) ստեղծել է ռոբոտ, որը թույլ է տալիս վիրահատություն կատարել հինգ անգամ ավելի ճշգրիտ, քան վիրաբույժները:

robot-doc

Ռոբոտն ամբողջովին չի կարող փոխարինել վիրաբույժին. այն ղեկավարվում է երկու ջոյստիկներով, որոնք կարողանում են փոխանցել բժշկի ձեռքի շարժումները ռոբոտին: Մասշտաբավորման համար կից օգտագործվում է ոտնակ, որպեսզի վիրաբույժի ուշադրությունը չշեղվի ձեռքերից:

Ռոբոտի ամենակարևոր հատկությունն այն է, որ այն կարողանում է «ուշադրություն չդարձնել» բժշկի ձեռքի դողին: Ռոբոտի աշխատանքը դեռ չի փորձարկվել մարդկանց վրա, և կլինիկական թեստերի արդյունքները հայտնի կդառնան մյուս տարվա ընթացքում:

Աղբյուրը՝ tue.nl