Թողարկվել է կարմիր Nexus 5

Google և LG ընկերությունները սկսել են կարմիր կաղապարով Nexus 5 սմարթֆոնի վաճառքը: Սարքի արժեքը նույնն է:

lg nexus 5

Կարմիր Nexus 5-ի տեխնիկական պարամետրերը նույնն են մնացել և միայն կաղապարն է փոխվել: Հիշենք, որ Nexus 5-ը Google-ի դրոշակակիրն է: Ունի 4.95դյույմ IPS էկրան՝ 1920 х 1080 պիքսել թույլատրությամբ, Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր՝ 2.3ԳԳց հաճախականությամբ, 2Գբ օպերատիվ և 16/32Գբ ներկառուցված հիշողություն, 8Մպ հիմնական ֆոտոխցիկ, Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, Bluetooth 4.0, NFC, Miracast և 2300մԱ/Ժ մարտկոց: Աշխատում է Android 4.4 KitKat ՕՀ-ով:

Աղբյուրը՝ GSMArenа.com