Նոր iPhone-ում կտեղադրվի 10 Մպ տեսախցիկ

Երկար ժամանակ Apple ընկերությունն օգտագործում էր իր սմարթֆոններում 8 Մպ տեսախցիկներ՝ արդարացիորեն կարծելով, որ կարևորը լուսանկարի որակն է, ոչ թե մեգապիկսելների քանակը: Սակայն հնարավոր է, որ iPhone 6-ում տեղադրվի 10 Մպ մատրիցայով տեսախցիկ:

iphone-5-camera-456

MacRumors-ը գրում է, որ նոր սերնդի iPhone-ի տեսախցիկում կփոխվի նաև ֆիլտրը, որն օգտագործվում է iPhone 5s-ում: Արդյունքում սմարթֆոնում կտեղադրվի ճապոնական  JSR ընկերության արտադրության ARTON ֆիլտր, որն օգտագործվում է նաև CMOS սենսորներով թվային տեսախցիկներում: Այդ ֆիլտրն ավելի թեթև ու բարակ է, քան նմանատիպ IR-ֆիլտրները, նաև թույլ է տալիս ստանալ ավելի հստակ լուսանկարներ:

iPhone 6-ի իրական տեխնիկական տվյալները հայտնի կդառնան սմարթֆոնի պաշտոնական ներկայացման ժամանակ, որը տեղի կունենա ամենաուշը 2014-ի աշնանը:

Աղբյուրը՝ macrumors.com