10 ոչ հայտնի փաստ Facebook սոցցանցի մասին

facebook1. Օրական Facebook սոցցանցին ուղղված ավելի քան 600 հազ. հաքերային հարձակում է կատարվում: 2006թ-ին ծրագրավորող Քրիս Պատնեմը կոտրեց սոցցանցը և Facebook-ի հազարավոր օգտագործողների էջերի ինտերֆեյսները դարձրեց MySpace-ի պես: Այս դեպքից հետո նրան աշխատանքի ընդունեցին Facebook-ում:

2. ԱՄՆ-ում 2011-ին դատարան ուղարկված ամուսնալուծության բոլոր դիմումների ⅓ մասը պարունակել է Facebook բառը:

3. Եթե facebook.com հասցեի վերջում ավելացնեք 4 թվանշանը / նշանից հետո, ապա այս կոմբինացիան ավտոմատ կերպով ձեզ կտեղափոխի սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի Facebook էջ: Իսկ եթե մեկնաբանություններում մուտքագրեք այս սիմվոլների կոմբինացիան՝ @[4:0] և սեղմեք Enter, ապա կհայտնվի նրա անունը:

4. Facebook-ը հասանելի է մոտ 80 տարբեր լեզուներով և բարբառներով: Դրանց թվում կա նաև պիրատային լեզու:

5. Մարկ Ցուկերբերգը դալտոնիզմով է տառապում և ամենից լավ տարբերում է կապույտ գույնը, ահա թե ինչու հենց այդ գույնով է առանձնանում Facebook-ի հիմնական ինտերֆեյսը:

6. Մարկ Ցուկերբերգի Beast մականվամբ շնիկն ունի իր սեփական Facebook էջը, որին բաժանորդագրված են ավեի քան 1.7մլն. երկրպագուներ:

7. Facebook-ում աշխատել է երիտասարդ ծրագրավորող Սթիվ Չենը: Նա լքել է ընկերությունը իր սեփական սթարտափը սկսելու համար, որը ստացել է YouTube անվանումը: Սոցցանցի այլ աշխատակիցներ հանդիսանում են հայտնի Quora, Asana և Path նախագծերի հեղինակները:

8. Facebook-ը համարվում է ամենատարածված սոցցանցը աշխարհի բոլոր երկրներում, բացի Չինաստանից, Լեհաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Հարավային Կորեայից և Վիետնամից:

9. Facebook-ն իրավունք չունի քննարկել իր բիզնեսի վաճառքը Google ընկերության հետ՝ առանց հայտնելու այդ մասին Microsoft-ին: Այս մասին կա համաձայնագիր, որը կքնվել է երկու ընկրությունների միջև 2007-ին, երբ Microsoft-ը չկարողացավ գնել սոցցանցը, սակայն ներդրեց 240մլն. դոլար սոցցանցի զարգացման համար:

Մինչ այդ Ցուկերբերգը հրաժարվել է վաճառել իր սոցցանցը նաև Yahoo ընկերությանը: Իսկ երբ Ցուկերբերգը գնեց Instagram-ը, այդ մասին բանակցությունները վարում էր առանց տեղյակ պահելու տնօրենների խորհրդին:

10. Մարկ Ցուկերբերգը 2005-ին այցելել է «ինչպես լինել գլխավոր տնօրեն» խորհագրով սեմինարի, երբ իր աշխատակիցները և ներդնողները առաջարկել էին փոխել իրեն: Այսօր նա Facebook-ի միակ օգտագործողն է, ում հնարավոր չէ արգելափակել: