Թողարկվել է ինտելեկտուալ սպորտային հագուստ (վիդեո)

Cityzen Sciences երիտասարդ ընկերությունը մշակել է հատուկ կտոր, որի մեջ ներդրված են սենսորներ: Հետևելով սրտի աշխատանքին, մարմնի ջերմաստիճանին, խոնավությանը և այլ տվյալներին՝ սենսորները փոխանցում են հավաքած ինֆորմացիան սմարթֆոնի, պլանշետի կամ կրելի համակարգչի վրա:

Smart_sensing-1

Այս «խելացի» կտորից պատրաստված շապիկը կարող է մեծ կիրառություն ստանալ, քանի որ այն կարող է փոխարինել ֆիտնես-համակարգչին: Այն չի սահմանափակում շարժումները և հարմարավետ է:

Հատուկ բջջային հավելվածի միջոցով Cityzen Sciences-ի հագուստը կարող է ղեկավարել մարզումները, զգուշացնել բարձր ճնշման և այլ վտանգավոր իրավիճակների մասին:

Cityzen Sciences-ի գործադիր տնօրեն Ժիլբերտ Ռեվիլիոնը նշում է, որ Smart Sensing կտորը ունիվերսալ է և դրանից կարելի է կարել տապատներ, ձեռնոցներ, շապիկներ և այլն:

Աղբյուրը՝ smartsensing.fr