Amazon-ը կզբաղվի խաղերի նախագծմամբ

amazonAmazon ընկերությունը ձեռք է բերել վիդեոխաղեր նախագծող Double Helix Games ընկերությունը, հայտնում է Game Informer կայքը:

Առայժմ հայտնի չէ, թե այս գործարքով ինչ նպատակներ է հետապնդում Amazon-ը: Սակայն, հավանաբար, խոսքը գնում է խաղերի նախագծման մասին: Հիշենք նաև, որ 2013-ին Amazon-ը հայտնեց, որ պատրաստվում է նախագծել սեփական խաղային սարքը:

Double Helix Games ընկերությունը հայտնի է Xbox խաղային սարքի համար վերջերս իր թողարկած Killer Instinct և Strider խաղերով:

Աղբյուրը՝ gameinformer.com