Apple-ը թողարկել է iPhone 5S-ի նոր գովազդը (վիդեո)

Apple ընկերությունը ներկայացրել է իր դրոշակակիր iPhone 5S սմարթֆոնի նոր գովազդային հոլովակ:

30վրկ. տևողություն ունեցող գովազդը ցուցադրում է սմարթֆոնի ֆոտոխցիկի հնարավորությունները՝ որպես պրոֆեսիոնալ գործիք Burberry-ի նորաձևության ցուցադրությունը նկարահանելու համար:

Հիշենք, որ Apple-ը դեռևս 2013-ինiPhone 5S-ի շնորհանդեսից հետո հայտնել էր, որ պատրաստվում է նկարահանել սմարթֆոնով Burberry-ի լոնդոնյան ցուցադրությունը: Բացի դրանից, ընկերությունը աշխատանքի վերցրեց Burberry-ի գլխավոր տնօրեն Անժելա Արենդսին: