HTC-ի նոր դրոշակակիր սմարթֆոնը կունենա երկու հիմնական տեսախցիկ

HTC ընկերությունը պատրասվում է թողարկել նոր սմարթֆոնը, որի կոդային անվանումն է М8: Ցանցում վաղուց են պտտվում այս մոդելի մասին լուրեր, և վերջերս հայտնվել են այս սարքի նոր լուսանկարները:

Դատելով նկարներից՝ դիզայնով սմարթֆոնը նման է HTC One-ին, սակայն կունենա ոչ միայն կրկնակի լուսարձակում, այլև երկու հիմնական տեսախցիկ:

htc-m8-leak

Bloomberg-ը գրում է, որ սմարթֆոնը կունենա նաև ավելի մեծ էկրան, իսկ տարբեր ֆոկուսային տարածություն ունեցող երկու տեսախցիկները նախատեսված են նրա համար, որ օգտագործողը լուսանկարելուց հետո կարողանա փոխել նկարի ֆոկուսը:

Լուսանկարից երևում է նաև նոր HTC One-ի առաջնային պանելը, որի վրա չկան ֆիզիկական կոճակներ: Սպասվում է, որ սարքը պաշտոնապես կներկայացվի փետրվար-մարտ ամիսներին:

Աղբյուրը՝ Bloomberg.com