Samsung-ը օլիմպիական խաղերի մարզիկներին արգելել է օգտագործել iPhone

samsung-olympicsSamsung-ը պահանջում է մարզիկներից Սոչիում կայանալիք Ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը չցուցադրել իրենց iPhone-ների լոգոտիպը: Ընկերությունն այս պահանջի իրավունքն ունի, քանի որ հանդիսանում է միջոցառման գլխավոր հովանավորը:

Macrumors.com-ը գրում է, որ տվյալ պահանջը պարտադիր է բոլոր մարզիկների համար, բացի այդ՝ Samsung-ը բոլոր մարզիկների պայուսակները համալրել է Galaxy Note 3 սմարթֆոններով: Եվ այս նվերի դիմաց նրանք պետք է խաղերի ընթացքում չօգտագործեն որևէ այլ սարք, այդ թվում՝ iPhone:

Մարզիկներին նաև արգելված է հիշատակել այլ արտադրանքներ, որոնք չեն հանդիսանում ձմեռային օլիմպիադայի հովանավորը: Այս կանոնը վերաբերում է նաև սոցցանցերին: Այն մարզիկները, ովքեր կխախտեն կանոնները կզրկվեն հավատարմագրումից և ֆինանսական պատասխանատվության կենթարկվեն:

Աղբյուրը՝ Macrumors.com