2018-ին «խելացի» ակնոցների և ժամացույցների թիվը կհասնի 177 միլիոնի

pebble smartwatch2018 թվականին կրելի համակարգիչների թիվը կաճի 8 անգամ՝ հասնելով 176,9 միլիոնի: Այս մասին հաղորդվում է Cisco ընկերության «Տեսողական ցանցային տեխնոլոգիաների զարգացման ցուցանիշ» ամենամյա հետազոտության մեջ:

Կրելի համակարգիչների շարքում են «խելացի» ժամացույցներ և ակնոցներ, ֆիզիոլոգիական տվիչներ, որոնք կարողանում են անմիջականորեն կապ հաստատել ինտերնետի հետ սմարթֆոնի, Wi-Fi-ի և Bluetooth-ի միջոցով: Իսկ շարժական սարքերի թիվը 2018-ին կհասնի 10 միլիարդի, ինչը  1,4 անգամ գերազանցում է Երկիր մոլորակի բնակչության թիվը:

2018-ին շարժական սարքերի 54%-ը կդասվի խելացի կատեգորիային, համեմատության համար նշենք, որ 2013-ին այդպիսի սարքերի թիվը միայն 21% էր կազմում: 2018-ին համաշխարհային բջջային տրաֆիկի հիմնական մասը (94%) կձևավորեն սմարթֆոնները, պլանշետներն ու նոութբուքները:

Աղբյուրը՝ reuters.com