Նյու Յորքի ոստիկանությունը փորձարկում է Google Glass անկոցները

Նյու Յորքի ոստիկանությունը փորձարկում է Google Glass անկոցները

policeՆյու Յորքի ոստիկանությունը դիտարկում է հերթապահ ոստիկաններին Google Glass «խելացի» ակնոցներ տրամադրելը: Այս մասին գրում է VentureBeat պարբերականը՝ հղում անելով ոստիկանության պաշտոնական հայտարարությանը:

Այս պահին ոստիկանության տրամադրության տակ մի քանի ակնոց է, որոնց միջոցով փորձարկվում են նման տեխնիկան օգտագործելու տարբերակները: Ոստիկանները կարող են, օրինակ, Google Glass-ի միջոցով ճանաչել դեմքերը, դիտել արխիվի տվյալները, տեսանյութերը և այլն: Եթե այս փորձարկումները հաջող անցնեն, Google ընկերությունը կարող է ստանալ Glass-ների մեծ պատվեր, քանի որ քաղաքի ոստիկանության բաժնում աշխատում է ավելի քան 34 հազար մարդ:

Google-ի ներկայացուցիչների խոսքով՝ ընկերությունը պաշտոնապես դեռ չի համագործակցում քաղաքի ոստիկանության հետ և հավանաբար ակնոցները ոստիկանները կարողացել են ձեռք բերել , Glass Explorer ծրագրի միջոցով: Հիշեցնենք, որ սարքի արժեքը 1500 դոլար է:

Աղբյուրը՝ Venturebeat.com

Բաժիններ: Տեխնոլոգիա