Angry Birds Star Wars II-ը համալրվել է 8 նոր պերսոնաժներով

star-wars-angry-birds-2-b381e-590x331

Rovio ընկերության Angry Birds Star Wars II խաղը համալրվել է 8 նոր պերսոնաժներով: Այսուհետ բոլոր խաղացողներին հասանելի են Ջորջ Լուկասի բոլոր դասական հերոսները՝ Հան Սոլոն, Ջաբ Հաթան, Էվոկ Ուիկետը, Լենդոը թռչունը, Տուսկենական Ավազակը, Գվարդիական Ալոգոն և ևս երկու պերսոնաժ՝ կարմիր Կլոն-զինվորը և Ասպետ-ջեդայ Կիտ Ֆիստոն:

Յուրաքանչյուր նոր կերպար հասանելի է դառնում մեկ մակարդակը հաղթահարելուց հետո կամ գնելու դեպքում: Հիշեցնենք, որ Angry Birds Star Wars II-ը հասանելի է թե՛ iOS, թե՛ Android և թե՛ Widows Phone ՕՀ-ների համար: