Ցանցում տարածվել են Windows Phone 8.1-ի սքրինշոթները

Microsoft ընկերությունն այժմ պատրաստվում է թողարկել Windows Phone 8 օպերացիոն համակարգի առաջին լուրջ թարմացումը, որը կներառի ծանուցումների կենտրոն: Այն թույլ կտա օգտագործողներին անհատական ձևով կարգավորել և ղեկավարել իրենց հավելվածների ծանուցումները: Winphollowers կայքը հրապարակել է Microsoft PowerPoint պրեզենտացիայի նկարներ, որտեղ երևում է Windows Phone 8.1-ի նոր Notification Center-ը:

Առաջին նկարում երևում է, որ Notification Center-ն իրականում կոչվում է “Action Center”: Այստեղ հասանելի են 4 հիմնական կարգավորումներ, այդ թվում՝ Wi-Fi և Bluetooth: Action Center-ը ցուցադրում է նաև ամսաթիվն ու մարտկոցի լիցքը:

wpactioncenterfull

“Action Center”-ն ամբողջովին բացելու դեպքում երևում է մանրամասն մենյու: Սքրինշոթում երևում են նաև Windows Phone 8.1-ի ձայնային առանձին կարգավորումները, որոնց օգտագործողները սպասել են շատ երկար:

Աղբյուրը՝ Theverge.com