Օլիմպիական խաղերի սնոուբորդիստները կրում են հատուկ տեխնոլոգիայով նախագծված հագուստ

Burton ապրանքանիշի սպորտային հագուստը, որը կրում են ԱՄՆ մարզիկները Սոչիի Օլիմպիական խաղերում փորձարկվել են նաև ԱՄՆ ռազմական գիտահետազոտական կենտրոնում՝ Natick Soldier Systems Center, որը նաև հայտնի է Natick Army Labs անվանմամբ՝ գործող ԱՄՆ պաշտպանության նախարարության ներքո:

Burton-ը սնոուբորդ և սնոուբորդի համար նախատեսված պարագաներ արտադրող աշխարհահռչակ բրենդ է: Ընկերությունը Օլիմպիական խաղերին հանդես է գալիս որպես ԱՄՆ թիմի հովանավոր: Ամերիկացի բոլոր մասնակիցները կրում են վերարկուներ, որոնք նախագծել է Burton-ը հատուկ Օլիմպիական խաղերի համար: Դրանք անջրանցիկ են և շնչող:

Լուսանկարը՝ hi-news.ru
Լուսանկարը՝ hi-news.ru

Natick Army Labs-ն իր հերթին մասնագիտացած է ռազմական հագուստի հետազոտությամբ և նախագծմամբ, այդ թվում հակահրդեհային ֆորմաների, էներգագեներացնող վրանների մշակմամբ: Այս լաբորատորիան հաճախ է համագործակցում տարբեր ընկերությունների հետ՝ փորձարկելու իր տեխնոլոգիաները:

Օլիմպիական Burton վերարկուներում օգտագործվում է DRYRIDE Vaporshell  ինովացիոն նյութը, որը կարգավորում է խոնավությունը թե՛ ներսից և թե՛ դրսից: Այն հնարավորություն է տալիս սնոուբորդիստներին մշտապես լինել տաք և չոր: Նոր տեխնոլոգիան մարզիկներին ոչ միայն հեռու է պահում խոնավությունից, այլև բացառում քրտնարտարդությունը:

Նոր տեխնոլոգիան մասայական վաճառքի դուրս կգա 2014թ. աշնանը «2015թ.Burton» հագուստի հավաքածու անվանման ներքո: