Microsoft-ը կփոխարինի հին iPhone-ները նոր Lumia սարքերով

iphone5vslumia920Microsoft-ը, տեսնելով, որ Lumia սմարթֆոնների շարքը կրկին վաճառքի անկում է ապրում, մեկնարկել է նոր «հակախնձորային» ծրագիր: Այս անգամ ընկերությունը հայտարարել է, որ կփոխարինի օգտագործողների հին iPhone 4, 4S սմարթֆոնները կամ Samsung Galaxy S2 սմարթֆոնը նոր Lumia 1020 կամ Lumia 1520 սարքերով՝ առանց հավելավճարի:

Այս փոխանակման ծրագիրը հասանելի կլինի մինչև մարտի 2-ը, հաղորդում է The Next Web-ը:

Իհարկե, Microsoft-ը չի ընդունի անաշխատունակ, կոտրված էկրանով iPhone 4 սմարթֆոններ: Ծրագրի առաջին պայմանն այն է, որ փոխարինվող սարքը լինի ամբողջապես աշխատունակ: Սարքի հետ միասին պետք է տրամադրել նաև ողջ աքսեսուրաները և դոկումենտացիան:

Դժվար է ասել, թե ինչ է անելու այդքան սմարթֆոն Microsoft-ը, սակայն չի բացառվում, որ ծրագիրն իսկապես հաջողության կհասնի: Հիշենք, որ Lumia 1020 սմարթֆոնները շուկայում արժեն 400 դոլար: Դժվար թե հաջողվի նույն գնով վաճառել հին iPhone 4 -ը: Իսկ փոխարինել այն նոր 400 դոլար արժողությամբ սմարթֆոնով, միանշանակ, ավելի հարմար տարբերակ է: