Nikon-ը թողարկել է երկու նոր հարվածադիմացկուն ֆոտոխցիկներ

Nikon ընկերությունը ներկայացրել է երկու նոր դիմացկուն ֆոտոխցիկներ ակտիվ կենսակերպի սիրահարների համար՝ առավել դիմացկուն Coolpix AW120-ը և ընտանեկան S32-ը:

Coolpix AW120

Coolpix AW120-ը անջրանցիկ է, կարող է դիմանալ մինչև 18մ խորություն և հարվածադիմացկուն է 2մ բարձրությունից ընկնելու դպեքում, ինչպես նաև սառցադիմացկուն է -10  °C աստիճան ցրտի դեպքում: Ֆոտոխցիկը հագեցած է 16Մպ CMOS սենսորով և f/2,8 լայնանկյուն 24-120 օբյեկտիվով՝ 5անգամյա օպտիկական զումով: Coolpix AW120-ը հագեցած է նաև GPS, ГЛОНАСС, Wi-Fi մոդուլներով, կողմնացույցով և աշխարհի քարտեզով: Այն կարող է նաև տեսանկարահանել  Full HD ֆորմատով: Ֆոտոխցիկն ունի 3դյույմ OLED-էկրան:

Coolpix S32

Իսկ մյուս մոդել Coolpix S32-ը 13Մպ է, հարմար սովորական օգտագործողների համար: Այն թեթև է անգամ ընտանիքի ամենափոքր անդամմի համար: Կոմպակտ Coolpix S32-ը փոշեդիմացկուն է և հարվածադիմացկուն 1.5մ ընկնելիս, ինչպես նաև անջրանցիկ է մինչև 10մ խորություն:

Coolpix S32-ը հագեցած է 3անգամյա օպտիկական զումով՝ 30-90մմ ֆոկուսային հեռավորությամբ: Ունի 2.7դյույմ էկրան: Այս մոդելը նույնպես համատեղել է Full HD տեսանկարահանման հետ:

Nikon Coolpix AW120 և S32 մոդելները վաճառքում կհայտնվեն 2014թ. մարտ ամսին 350 և 130 դոլար արժեքով ԱՄՆ-ում: