iOS 7-ում հայտնվել է շատ վտանգավոր խոցելիություն (վիդեո)

iOS 7-ում հայտնվել է շատ վտանգավոր խոցելիություն (վիդեո)

findmyiphoneԱնկախ հետազոտող Բրեդլի Ուիլիամսն իր բլոգում գրել է, որ iOS 7 օպերացիոն համակարգում կա վտանգավոր թերություն, որն օգտագործելով հնարավոր է անջատել Find My iPhone ֆունկցիան՝ առանց գաղտնաբառը մուտքագրելու:

Հետաքրքիր է, որ տվյալ խոցելիությունը թույլ է տալիս նաև անջատել սմարթֆոնը iCloud ամպային ծառայությունից: iOS 7-ը սովորաբար արգելում է նման գործողություններ կատարել՝ առանց Apple ID և գաղտնաբառ մուտքագրելու:

Ըստ Ուիլիամսի գրառման՝  Find My iPhone ֆունկցիան կարելի է անջատել iPhone-ում և iPad-ում՝ անելով հետևյալ քայլերը.

  1. iCloud-ի կարգավորումներում ընտրեք Ձեր անձնական հաշիվը,

  2. Փոխարինեք գաղտնաբառը ցանկացած այլ բառով և սեղմեք «Հաստատել»,

  3. Կհայտնվի ծանուցում սխալի մասին, որից հետո սեղմեք «ok», այնուհետև՝ «Cancel»,

  4. Եվս մեկ անգամ ընտրեք Ձեր հաշիվը,

  5. Ջնջեք «Նկարագրությունը» դաշտը և հաստատեք այս գործողությունը:

Այս քայլերից հետո ավտոմատ կերպով անջատվում է Find My iPhone ծառայությունը: Նշենք, որ այս թերությունն առկա է միայն iOS 7.0.4-ում, իսկ 7.1-ում այն արդեն վերացվել է:

Աղբյուրը՝ twitter.com/bwilliams210

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր