Ամենավիրուսային 10 բջջային խաղերը

Ամենավիրուսային 10 բջջային խաղերը

1. Angry Birds

angry birds

Հնարավոր է՝ աշխարհում չկա այնպիսի սմարթֆոն օգտագործող, որ լսած չլինի «ջղայն ծիտիկների» մասին: Խաղի հիմնական գաղափարն է կրակել դրական կերպար համարվող թռչուններով թաքնվող խոզուկների վրա: Ներկայումս խաղի նախագծող Rovio ընկերությունը թողարկել է Angry Birds-ի արդեն 8 տարբերակ:

2. Candy Crush Saga

candy crush

Գլուխկոտրուկ Candy Crush Saga խաղը պարտադրում է խաղացողին շարքեր կազմել վիրտուալ գեղեցիկ քաղցրավենիքներից: Երեք կամ չորս միանման քաղցրավենիքների պայթյունի դեպքում տեղ է ազատվում մրգերի համար:

Անվճար Candy Crush Saga-ն, որը հասանելի է թե՛ iOS և թե՛ Android ՕՀ-ների համար, ինչպես նաև Facebook սոցցանցի, շատ արագ գրավեց օգտագործողներին: Apple App Store-ում խաղը շարունակում է մնալ առաջատարների ցուցակում, իսկ Google Play-ում այն ունի մոտ 500մլն. ներբեռնում:

3. Cut the Rope

Cut the rope

ZeptoLab ընկերության  Cut the Rope խաղը գրավել է բազմաթիվ օգտագործողների շնորհիվ յուրօրինակ պերսոնաժ Ամ-Նյամի, որն ուտում է ընկնող քաղցրավենիքները:

ZeptoLab-ը թողարկել է խաղի մի քանի տարբերակ՝ Cut the Rope, Cut the Rope: Time Travel և Cut the Rope Experiments, որոնց ընդհանուր ներբեռնումների քանակն անցել է 400միլիոնը: Իսկ 2013թ. դեկտեմբերին թողարկվեց Cut the Rope 2-ը:

4. Draw Something

Drown something

Այս խաղի գաղափարն այն է, որ պետք է նկարել բառ պատկերի տեսքով և ուղարկել այն մեկ այլ խաղացողի, որպեսզի վերջինս գուշակի նկարվածը: Իր հերթին խաղացողը ստանում է այլ խաղացողների պատկերներ և գուշակում է: Յուրաքանչյուր գուշակված բառի համար խաղացողը հավաքում է միավորներ:

Խաղը գործարկվել է 2012-ին և ընդամենը գործարկումից երկու ամիս անց գրանցել ավելի քան 50մլմ. ներբեռնում:

5. Flappy Bird

Flappy bird

Սովորական պիքսելային գրաֆիկայով պատրաստված այս խաղի գաղափարը թռչող ծիտիկին օդում պահելն և խոչընդոտներով անցկացնելը: Այս խաղը վերջին մի քանի շաբաթվա մեծ սենսացիան դարձավ: Անցած կիրակի ստեղծողն այն հեռացրեց Apple App Store և Google Play՝ այս կերպ տխրեցնելով միլիոնավոր օգտագործողների:

6. Fruit Ninja

Fruit Ninja

Fruit Ninja խաղն իր ակտիվ յուրօրինակ գրաֆիկայի շնորհիվ ոչ միայն երիտասարդ օգտագործողներին է գրավել, այլև երեխաներին և անգամ մեծերին: Խաղացողից պահանջվում է արագ կերպով սամուրայի սրով կտրտել թռչող մրգերը:

7. Plants vs. Zombies

Plants vs. Zombies

«Պաշտպանիր ամրոցդ» ժանրի այս խաղը իր հումորային մոտեցման և ոչ ստանդարտ կառուցվածքի շնորհիվ, հնարավորություն է տվել խաղի հեղինակներին մեծ հաջողությունների հասնել:

Խաղում հարձակվում են զոմբի օրդերը, իսկ տարբեր բույսեր օգնում են տիրոջը պաշտպանվել վերջիններից: Որպես հավելյալ ֆունկցիա, խաղացողը կարող է չար կերպարների՝ զոմբիների դերում խաղալ: Յուրաքանչյուր մակարդակում զոմբիներն ավելի ագրեսիվ և չար են դառնում:

8. Subway Surfers

Subway surfers

Այս խաղը runner ժանրի է: Կերպարները փախչում են ոստիկանից երկաթգծի թունելներով, գետնանցքներով և այլն՝ ընթացքում հավաքելով կոպեկներ, որոնցով կարող է գնել նոր հագուստ, նավարկման համար տախտակներ և մի շարք այլ իրեր, որոնք նպաստում են արագ վազքին:

Խաղի հիմնական գաղափարն է հնարավորինս երկար վազել:

9. Talking Tom

Talking tom

Այս խաղը առաջին հերթին ճանաչված է երեխաների շրջանակում: Խոսող Թոմ անունով կատուն կրկնում է ինչ լսում է կատվի ձայնով: Վերջին տարբերակում իրականացվել են վիրտուալ «տամագորչիի» ֆունկցիաները: Հնարավոր է կատվին կերակրել, զուգարան ուղարկել, քնեցնել և շոյել: Այն անգան ճանաչված դարձավ, որ ստեղծվեցին անալոգային խոսող այլ կենդանիներով խաղեր՝ Talking Ben, Talking Pierre, Talking Ginger:

10. Yetisports

Yetisports

Այս խաղն օգտագործողների շրջանակում ստացել է երկրորդ անվանում՝ «թող պինգվինին»: Ի սկզբանե այն ճանաչված էր իր վեբ տարբերակով, այնուհետև շատ արագ մեծ տարածում ստացավ նաև խաղի բջջային տարբերակը: Ձնեմարդու տեսքով խաղացաողը պետք է փայտով ծեծի պինգվիններին, որպեսզի նրանք հնարավորինս հեռու թռչեն:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր