eBay-ում ռեկորդային գնով վաճառվում է Flappy Bird խաղով iPhone

flappybirdgone_610x322Մեծ ճանաչում ունեցող Flappy Bird խաղի՝ Apple App Store և Google Play հավելվածների խանութներից ստեղծողի կողմից ջնջվելուց ընդամենը 2 օր անց eBay ինտերնետային աճուրդի կայքում հայտնվել է iPhone 5c, որում տեղադրված է այդ թրենդային խաղը: Ընդամենը 14 ժամվա ընթացքում օգտագործողները կատարել են 62 խաղադրույք, որից ամենաբարձը եղել է  90 հազար դոլարը:

Եվ սա միակ դեպքը չէ, eBay-ում աստիճանաբար շատանում են Flappy Bird-ով հեռախոսներ, որոնց արժեքը սկսում է 50 դոլարից, սակայն վաճառողների մեծ մասը պահանջում է ավելի քան 500 դոլար:

Նշենք, որ վերջին երկու շաբաթների ընթացքում Flappy Bird-ը դարձել է ամենապահանջված խաղը Apple App Store-ում և Google Play-ում: Սակայն խաղի հնդիկ նախագծող Նգուեն Հա Դոնգը ջնջել է այն հավելվածների խանութներից՝ հայտարարելով, որ չի ցանկացել, որ իր խաղը նման վիրուսային տարածում ստանա:

Ինչ վերաբերում է խաղին, ապա այն շատ պարզ տեսք ունի. պետք է միայն թռչունին պահել օդում և օգնել նրան անցնել տարբեր արգելքների միջով:

Աղբյուրը՝ Mashable.com