Օլիմպիական խաղերը նկարահանում են ավելի քան 160 տեսախցիկներ

Սոչիում անցկացվող 2014թ. Ձմեռային Օլիմպիական խաղերը հեռարձակելու համար ստեղծված «Պանորամա» հեռարձակման կոմպլեքսը հագեցած է 12 շարժական կայաններով և ավելի քան 160 հեռուստատեսային տեսախցիկներով, հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը:

sochi-2014-olympic-logo

Հեռուստատեսային կոմպլեքսը կարող է օգտագործվել անգամ 1080p HD որակով հեռարձակման համար: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրել է լրագրողներին «Սպորտային հեռարձակում»-ի տնօրեն Վասիլիյ Կիկնադձեն, կոմպլեքսի ստեղծման ժամանակ մինչև 4K թույլտարություն ապահովող սարքերի օգտագործման հարց է դրվել: Սակայն ներկա պահին որոշում է ընդունվել չօգտագործել այդ տեխնոլոգիան, որպեսզի ապահովել լավագույն տեխնիկական համատեղելիություն այլ ծառայությունների հետ: