LG-ն ներկայացրել է G Pro 2 գերհզոր ֆաբլեթը

LG Electronics ընկերությունը ներկայացրել է հզոր ֆաբլեթ G Pro 2 մոդելը, որը հագեցած է մի շարք յուրօրինակ ֆունկցիաներով և աշխատում է Android 4.4 KitKat ՕՀ-ով:

G Pro 2-ն ունի 5,9 դյույմ IPS էկրան՝1080х1920 պիքսել թույլատրությամբ (Full HD): Սարքը հագեցած է քառամիջուկ Qualcomm Snapdragon 800 պրոցեսորով՝ 2.23ԳԳց հաճախականությամբ, Adreno 330 գրաֆիկայով, 3Գբ օպերատիվ հիշողությամբ, 16 կամ 32Գբ ներկառուցված հիշողությամբ: Ունի անլար Bluetooth 4.0 և Wi-Fi (802.11a/b/g/n/ac) մոդուլներ, պարունակում է նաև NFC տեխնոլոգիա, Hi-Fi Sound աուդիոհամակարգ, USB-բնիկ և ստանդարտ մի քանի ցուցիչ:

Dual Browser գործիքի միջոցով կարելի է միաժամանակ դիտել էկրանին բրաուզերի երկու էջ և աշխատել երկուսով: Mini View ֆունկցիան մեկ մատով էկրանը կառավարելիս կարող է պատկերը փոքրացնել 3.4-ից մինչև 4.7 դյույմ:

G Pro 2-ն հագեցած է երկու ֆոտոխցիկներով՝ հիմնական 13Մպ՝ ստաբիլիզացայով և դիմային 2.1Մպ: Սարքը կարող է տեսանկարահանել անգամ 4K գերբարձր թույլատրությամբ՝ 3840×2160: Բացի դրանից, հասանելի է նաև HD տեսանկարահանում:

Ֆաբլեթում առկա Knock Code ֆունկցիան հնարավորություն է տալիս էկրանին ուղղված որոշակի հպումներով ապաարգելափակել այն: Հասանելի է մոտ 86 000 կոմբինացիա: Content Lock գործիքով կարելի է գաղտնաբառեր նշանակել որոշ ֆայլերի համար:

Սարքը համատեղելի է LTE և HSPA+ ցանցերի հետ: Մարտկոցի հզորությունն է 3200մԱ/Ժ: Չափսերն են՝157,9×81,9×8,3մմ, քաշը՝ 172գ: Սարքի արժեքի և վաճառքի մեկնարկի մասին առայժմ տեղեկություններ չկան: