Բջջային հավելվածներ՝ սիրո տոնին ընդառաջ

Բջջային հավելվածներ՝ սիրո տոնին ընդառաջ

Հատուկ սիրո տոնին ընդառաջ ներկայացնում ենք մի քանի հավելվածներ, որոնք կլցնեն սիրահարվածների առօրյան ռոմանտիկայով, սիրով և լավ տրամադրությամբ: Իսկ ովքեր դեռ չեն գտել իրենց կեսին, հավելվածները կարող են օգտակար խորհուրդներ տալ:

Նշված հավելվածներն օգտագործողների կողմից ստացել են բարձր գնահատական՝ 4-4,5 բալ:

Ռոմանտիկայի համար

Սիրո և ռոմանտիկայի թեմաներով հավելվածների զգալի մասն իրենցից ներկայացնում են ռոմանտիկ նկարների հավաքածուներ, որոնք կարելի է ուղարկել սիրելիին էլ-փոստով կամ սոցցանցերով: Առաջարկվում են նաև ֆոտո-շրջանակներ կամ բացիկներ, որտեղ կարող եք տեղադրել ցանկացած լուսանկար: Առաջարկվող հավելվածներ շատ շատ են, սակայն աչքի են ընկնում OnnLok,  Loonapix Team և Kevindeng նախագծողների ծրագրերը:

loonapix

Ռոմանտիկ երաժշտության, զանգեր պարունակող հավելվածները նույնպես շատ են, կարող եք փորձել Romantic Ringtones, Romantic Love կամ Romantic Piano հավելվածները:

Երազահաններ, հորոսկոպներ, գուշակություններ ու թեստեր

Եթե Դուք այս ամենի սիրահար եք, ապա կարող եք օգտվել վճարովի, ինչպես նաև անվճար ծրագրերից: Խորհուրդ ենք տալիս Love Horoscope հավելվածն ու Astraport Inc-ի պատրաստած ծրագրերը: Հոգեբանական թեստերի համար՝ Ideal – compatibility test, krigan32dll-ի հավելվածները:

Love horoscope

Բաղադրատոմսեր

Սիրո տոներին մեծ պահանջարկ են վայելում նաև ռոմանտիկ տրամադրություն հաղորդող բաղադրատոմսերը, օրինակ սրտի տեսքով թխվածքներ և այլն: Օգտագործողները գովում են SikiBibiki-ի և Riafy Technologies-ի հավելվածները:

 baxadratomser

Նրանց համար, ովքեր դեռ միայնակ են

Եթե փնտրում եք Ձեր կեսին, ապա կարելի է կարդալ հետաքրքիր գրականություն, ծանոթություններ հաստատել և վերջապես ինքնակատարելագործվել:

Ծանոթություններ հաստատելու համար կառաջարկենք Mamba և Badoo հավելվածները, որոնք թույլ են տալիս ընտրել 100-ից ավելի երկրներում գրանցված միլիոնավոր օգտագործողներից, շփվել չաթով, հեռախոսով, Skype-ով և այլն: Իսկ ֆլիրտի սիրահարներին կառաջարկենք Бутылочка հավելվածը:

badoo_img1

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր