Ինչպես բարձրացնել Android-սմարթֆոնների ձայնը

Ինչպես բարձրացնել Android-սմարթֆոնների ձայնը

Եթե սիրում եք ժամանակ առ ժամանակ երաժշտություն լսել հեռախոսով, ապա Ձեզ համար կարևոր կլինեն ձայնի որակն ու բարձրությունը: Կան բազմաթիվ միջոցներ, որոնց օգնությամբ կարող եք սմարթֆոնը դարձնել փոքրիկ, բայց հզոր բարձրախոս:

Կողմնակի նվագարկիչներ

Տեղադրեք հեռախոսում այնպիսի նվագարկիչ, որն ունի ձայնի կարգավորումների հարուստ մենյու օրինակ՝ Poweramp-ը շատ լավ ծրագիր է, որի անվճար տարբերակը կարող եք վայելել 14 օր:

Volume+

Այս հավելվածի առանձնահատկությունն այն է, որ թույլ է տալիս առանձին կարգավորել արտաքին բարձրախոսի, ականջակալների և bluetooth-գարնիտուրայի ձայնը: Ծրագիրն ունի նաև շատ մանրամասն կարգավորումներ: Ծրագիրն ունի անվճար և վճարովի տարբերակներ:

volume

Զանգի ձայնի բարձրացում

Որոշ Samsung հեռախոսներ Ձայնի կարգավորումներում ունեն օգտակար ֆունկցիա. մուտք գործեք Ձայնի կարգավորումներ, ընտրեք Լրացուցիչ կարգավորումները և նշեք հետևյալ տողերը՝ Աղմուկի խլացում և Ավելի բարձր զանգել պայուսակի մեջ: Զանգի ձայնի բարձրությունն այս դեպքում նկատելիորեն կլավանա:

zvonki 

Բաժիններ: Իմանալ ինչպես