Ցանցում է հայտնվել Sony Xperia Z2-ի մասին տեսանյութ

Ցանցում է հայտնվել Sony Xperia Z2-ի մասին տեսանյութ

Երկար սպասված Sony Xperia դրոշակակիր սմարթֆոնը քննարկվում է վաղուց. հեռախոսի շնորհանդեսը սպասվում էր դեռ CES 2014 ցուցահանդեսին, սակայն Sony-ն հետաձգել է այս իրադարձությունը՝ տեղափոխելով փետրվարի վերջին կայանալիք MWC 2014-ին: Չսպասելով պաշտոնական ներկայացմանը՝ Xperia Blog-ը ներկայացրել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է Sony Sirius-ը (սմարթֆոնի կոդային անվանումը):

Ինչպես նշում է Xperia Blog-ը, սմարթֆոնն աշխատում է Android Kitkat օպերացիոն համակարգով և ունի էկրանի արգելափակման նոր էֆեկտներ:

Թարմացված է նաև Walkman նվագարկիչը, ավելացված են Xperia Themes նոր թեմաներ, իսկ տեսախցիկը հնարավոր է միանգամից միացնել արգելափակված էկրանից:

Աղբյուրը՝ XperiaBlog.net