Թողարկվել է Ջոնի Դեպի դերակատարմամբ «Գերազանցություն» ֆիլմի թրեյլերը (վիդեո)

Համացանցում հայտնվել է Ջոնի Դեպի մասնակցությամբ «Գերազանցություն» (Transcendence ) գիտաֆանտաստիկ ֆիլմի առաջին ամբողջական թրեյլերը:

Transcendence

Դեպի մարմնավորում է տաղանդավոր գիտնական Ուիլ Կաստերի կերպարին, ով մտադիր է իրականություն դարձնել արհեստական բանականության ստեղծման գաղափարը:

Մի օր Կաստերին կրակուն են և նա մահանում է, սակայն պարզվում է, որ մինչ մահը նրան հաջողվել էր ներբեռնել սեփական բանականությունը համակարգիչ: Գիտնականը կենդանանում է ծրագրի տեսքով և ստանում է անսահման ուժ մարդկության նկատմամբ:

Ջոնի Դեպի հետ միասին ֆիլմում խաղում են Ռեբեկա Խոլը, Կեյթ Մարան, Մորգան Ֆրիմանը: Ֆիլմի ռեժիսորն է Ուոլլի Պֆիստերը: Ֆիլմի պրեմիերան սպասվում է 2014թ. ապրիլին: