CNN-ը ցուցադրել է Լեոնարդո Դի Կապրիոյի Օսկարի արձանիկը

Ինչպես հայտնում է  The Independent-ը, երեկ CNN հեռուստաընկերությունը պատահմամբ ցուցադրել է Լեոնարդո Դի Կապրիոյի համար նախատեսված Օսկարի արձանիկը:

oscar leo

CNN-ը ցուցադրել է լրատվական ռեպորտաժ Օսկարի մրցանակաբաշխության նախապատրաստական աշխատանքների մասին: Ռեպորտաժի այն մասում, ուր պատմում են Օսկարի արձանիկների պատրաստման Չիկագոյի գործարանի մասին, ցուցադրվում է ոսկե ցուցանակ «Ակադեմիայի մրցանակը Լեոնարդո Դի Կապրիոյին» գրությամբ, որն ամրացվում է արձանիկի վրա:

Ռեպորտաժի այդ կադրը տարածվել է համացանցում՝ բարձրացնելով ասեկոսեների մեծ ալիք: Այնինչ հետագայում պարզվեց, որ նման ցուցանակներ պատրաստվում են յուրաքանչյուր թեքնածուի համար և եթե հաղթողը նա չի ճանաչվում, ցուցանակները հալեցնում են:

Հիշենք, որ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն «Լավագույն դերասան» անվանակարգում 4 անգամ եղել է թեքնածու, սակայն ոչ մի անգամ չի շահել բաղձալի տիտղոսը: Այս տարի նա կրկին նույն անվանակարգում է՝ Մարտին Սկորսեզեի «Ուոլ-սթրիթի գայլը» ֆիլմի գլխավոր դերի համար: Օսկարի մրցանակաբաշխությունը կկայանա 2014թ. մարտի 2-ին Լոս Անջելեսում: