Microsoft Office-ը շուտով մուտք կգործի iPad պլանշետներ

Լուրերն այն մասին, որ Microsoft-ը պատրաստվում է թողարկել իր գրասենյակային ծրագրերի Office փաթեթը Apple պլանշետների համար վաղուց են շրջանառվում մամուլում:  Ինչպես գրում է ZDNet տեխնոբլոգը՝ հղելով իր սեփական անանուն աղբյուրներին, Office փաթեթը iPad պլանշետների համար կրում է կոդային Miramar անվանումը և այն պաշտոնապես կթողարկվի 2014թ. առաջին եռամսյակում:

Microsoft Office 2013Հնարավոր է, որ բջջային փաթեթի հասանելությունը Microsoft -ն իրականացնի Office 365-ին բաժանորդագրության տեսքով: Սա թույլ կտա Word, Excel, PowerPoint  և մնացյալ ծրագրերն օգտագործողներին օգտագործել դրանք ոչ միայն պլանշետներում, այև համակարգչում՝ որոշակի բաժանորդագրության վճարի դիմաց:

Նման քայլը կարող է մրցակցային առավելության տալ նմանատիպ այլ ծրագրեր նախագծողներին, որոնց կողմից մշակված հավելվածներն անվճար են Apple-ի օնլայն խանութում:

Մյուս կողմից արդյո՞ք այդքան կարևոր է Microsoft Office-ը iPad օգտագործողների համար, չէ՞ որ կան բազմաթիվ ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս կարդալ Office ֆայլեր և խմբագրել դրանք: Ճիշտ է ֆունկցիոնալության տեսակետից, դրանք բոլորը զիջում են իրական Office-ին, սակայն բոլորիս էլ հայտնի է, որ միևնույն է Office-ն ավելի հարմարավետ է օգտագործել համակարգչի էկրանով:

Աղբյուրը՝ zdnet.com