Windows 8-ի վաճառքները չեն կարողանում հասնել Windows 7-ի հաջողությանը

Windows_8-1Չնայած Windows 8-ը բազմիցս ենթարկվում է քննադատության՝ վերջինիս վաճառքների ցուցանիշը այնքան էլ վատը չէ, որքան կարելի է ենթադրել: Microsoft-ի գլխավոր մենեջեր Թամի Ռելերը տեղեկացրել է, որ ՕՀ-ն գրանցել է 200 մլն. օրինակ լիցենզիայի վաճառք: Նշենք, որ միայն 2013թ. մայիսին Windows 8-ին հաջողվել էր հասնել 100մլն. օրինակի վաճառքի: Սակայն պարզ չէ, արդյոք այս վիճակագրության մեջ հաշվարկվել է Windows RT տարբերակի վաճառքը, թե ոչ:

Որքան էլ ներկա պահին Windows 8-ի վաճառքը լավ ցուցանիշի է հասել, միևնույն է, այն զիջում է նախորդ տարբերակին՝ Windows 7-ին վաճառքի ծավալներով: Windows 7-ը 240մլն. լիցենզիայի վաճառք գրանցեց ընդամենը 12 ամիսների ընթացքում՝ գործարկվելուց հետո, մինչդեռ Windows 8-ը չի կարողանում նման ցուցանիշ գրանցել անգամ 15 ամիս անց:

Աղբյուրը՝ zdnet.com