Ինչպես ձայնագրել զանգը Android-սմարթֆոնով

Ինչպես ձայնագրել զանգը Android-սմարթֆոնով

Զանգեր ձայնագրելու հնարավորությունը կարող է պետք գալ ցանկացած պահի, այնպես որ կարևոր խոսակցությունից առաջ լավ կլինի ապահովված լինել նման ծրագրով: Ի դեպ,  Android-սմարթֆոնների համար նախատեսված նման հավելվածները շատ են: Դրանցից կառանձնացնենք Auto Call Recorder ծրագիրը:

androidpit-record-calls-3

Հավելվածը տեղադրելուց հետո համոզվեք, որ կարգավորումներում նշված է «Միացնել ավտոմատ ձայնագրման ռեժիմը» կետը: Որպեսզի զանգը ձայնագրվի լավ որակով, մուտք գործեք կարգավորումներ և ֆայլերի տեսակը AMR-ից փոխեք WAV-ի: Նաև համոզվեք, որ «Աուդիո աղբյուրը» մենյուի մեջ նշված է MIC-ը:

Զանգը վերջացնելուց հետո էկրանին կհայտնվի ծանուցում կատարված ձայնագրության մասին: Այն պարտադիր չէ պահպանել սմարթֆոնի հիշողության մեջ, այլ կարող եք ընտրել Google Drive-ը կամ Dropbox-ը, ինչպես նաև SD-քարտը:

Բաժիններ: Իմանալ ինչպես