HTC նախագծում է երաժշտական սմարթֆոն

HTC նախագծում է երաժշտական սմարթֆոն

Թայվանական HTC ընկերությունը պատրաստվում է թողարկել երաժշտական սմարթֆոն, որը կներկայացնի պաշտոնապես 2014թ. 2-րդ եռամսյակում:

Հիշեցնենք, որ դեռևս 2011-ին ընկերությունը թողարկեց Rezound սմարթֆոնը աուդիոսիրահարների համար: Այս մոդելն ունի հատուկ աուդիոկոդեկ Analog Devices և հագեցած է Beats Audio աուդիոտեխնոլոգիայով:

htc2

Ինչպես գրում են անանուն աղբյուրները, HTC-ի նոր երաժշտական սմարթֆոնն ապահովելու է այնպիսի բարձր հնչեղություն, ինչպես ստանում են ստուդիաներում:

Նոր սարքի տեխնիկական բնութագրի մասին առայժմ հավելյալ տեղեկություններ չկան: Twitter-յան @evleaks ճանաչված օգտագործողը, ով մշտապես տարածում է լուրեր տեխնոլոգիական աշխարհի նոր սարքերի մասին, HTC-ի երաժշտական սմարթֆոնի մասին գրում է միայն, որ սարքը կթողարկվի 2014թ. 2-րդ եռամսյակում:

Աղբյուրը՝ phonearena.com