Ստեղծվել է փոքր թենիս խաղացող ռոբոտ (վիդեո)

Չինական Kuka ընկերության ստեղծած արտադրական ռոբոտի շնորհանդեսը նշվելու է յուրահատուկ կերպով. ռոբոտը փոքր թենիսի պարտիա է խաղալու գերմանացի թենիսիստ Թիմո Բոլլոյի հետ, ով շատ հաղթանակներ է ունեցել մարդկանց հետ խաղալիս:

Agilus անունով ռոբոտն առաջին անգամ կխաղա թենիս և իրականում նախատեսված է կոնվեյերում աշխատելու և ներկելու համար: Սակայն Kuka-ի ռոբոտները հայտնի են իրենց ոչ ստանդարտ կարողություններով. օրինակ՝ անցած տարի ընկերությունը ցուցադրեց, թե ինչպես է KR Agilus մոդելը պլաստիկից ստեղծում արվեստի եռաչափ գործեր:

Ընկերությունը չի հաղորդում, թե երբ կամ ինչպես կհեռարձակվի ռոբոտի ու թենիսիստի հանդիպումը, սակայն այս տեսանյութում երևում է՝ ինչպես է այն խաղում:

Աղբյուրը՝ news.yahoo.com