Apple-ի սարքերը կզգուշացնեն սրտի կաթվածի մասին

heart

Apple ընկերությունը մշակում է կրելի սարքերի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս հետևել օգտագործողի առողջական վիճակին ու նախազգուշացնել սրտի կաթվածի հնարավորության մասին: Հաղորդում է San Francisco Chronicle պարբերականը:

Նախագծի վրա աշխատում է Թոմլինսոն Հոլմանը (Tomlinson Holman), ով ստեղծել է THX աուդիոտեխնոլոգիան և 10.2 առաջին աուդիոհամակարգը: Ենթադրվում է, որ ստեղծվող տեխնոլոգիան թույլ կտա զգուշացնել վտանգի մասին՝ հիմնվելով արյան շրջանառության ձայնային տվյալների վրա: Սպասվում է, որ այս տեխնոլոգիան առաջինը կներդրվի ընկերության iWatch խելացի ժամացույցներում:

Բացի այդ՝ լուրեր են շրջում, որ ընկերությունը պատրաստում է նաև Healthbook հավելվածը, որը կհավաքի և կվերլուծի բժշկական և ֆիտնես տվիչներից ստացած ինֆորմացիան:

Աղբյուրը՝ Mashable.com