Samsung-ը ներկայացրել է Galaxy Core LTE սմարթֆոնը

Samsung Electronics ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է միջին դասի Galaxy Core LTE Android սմարթֆոնը՝ նախատեսված Եվրոպայի և Ասիայի բնակիչների համար:

Galaxy Core LTE

Նորույթն աշխատում է երկմիջուկ 1.2ԳԳց պրոցեսորով, ունի 4.5 դյույմ անկյունագիծ էկրան՝ 960 х 540 պիքսել թույլատրությամբ, 1Գբ օպերատիվ հիշողություն, 8Գբ ներկառուցված հիշողություն՝ մինչև 64Գբ microSD քարտ ավելացնելու հնարավորությամբ, 5Մպ հիմնական ֆոտոխցիկ, VGA դիմային ֆոտոխցիկ: Սարքն աշխատում է Android 4.2.2 Jelly Bean ՕՀ-ով:

Սարքը հագեցած է նաև անլար տեխնոլոգիաներով՝ Wi-Fi b/g/n, Bluetooth 4.0, DLNA, GPS և NFC: Այն համատեղելի է նաև 4-րդ սերնդի LTE ցանցերի հետ: Չափսերն են՝ 132,9 x 66,3 x 9,8 մմ, մարտկոցի հզորությունը՝ 2100մԱ/Ժ:

Galaxy Core LTE-ն հասանելի է սպիտակ և սև կաղապարներով: Առայժմ սարքի արժեքը և վաճառքի մեկնարկի օրն անհայտ է:

Աղբյուրը՝ samsung.com