Sony-ն շուտով կներկայացնի Xperia Z 2 պլանշետը

Կարծես թե Sony ընկերությունը իսկապես պատրաստվում է ներկայացնել նոր սմարթֆոն և պլանշետ Mobile World Congress ցուցահանդեսին այս ամիս ավելի ուշ:

Xperia Z 2

Համացանցում տարածված նոր լուրերը խոսում են այն մասին, որ նոր պլանշետն ունենալու 10.1 դյույմ անկյունագիծ էկրան՝ 1,920×1,200 պիքսել թույլատրությամբ և 2Մպ դիմային ֆոտոխցիկ: Այս մասին հրապարակել է Twitter միկրոբլոգի @evleaks ճանաչված օգտագործողը:

Ըստ լուրերի, Xperia Z2 պլանշետն աշխատելու է 2.3ԳՀց քառամիջուկ Qualcomm Snapdragon  պրոցեսորով,3Գբ օպերատիվ և 16Գբ ներկառուցված հիշողությամբ, ինչպես նաև ունենալու է 6.4մմ հաստություն, 6000մԱ/Ժ մարտկոց և աշխատելու է Android 4.4 KitKat ՕՀ-ով: