Toshiba-ն թողարկել է 5 Տբ տարողությամբ կոշտ սկավառակ

Ճապոնական Toshiba ընկերությունը վաճառքի է հանել 3,5″ դյույմանոց կոշտ սկավառակ, որն ունի 5 Տբ տարողություն: 4 Տբ սկավառակներ վաղուց առկա են շուկայում և վաճառվում են սկսած $165 դոլարից: Դրանք պատրաստվում են 1 Տբ-անոց 4 թիթեղներից կամ 800 Մբ-անոց 5 թիթեղից: Սակայն երկար ժամանակ ոչ մի ընկերություն չէր կարողանում թողարկել 5 Տբ սկավառակ, թեև  Seagate-ը նման մոդել ներկայացրել է 2013-ի սեպտեմբերին, սակայն մոդելը դեռևս չի հանվել համընդհանուր վաճառքի:

hddToshiba-ի կոշտ սկավառակն ապահովում է րոպեում 7200 պտույտ և նախատեսված է կորպորատիվ հաճախորդների համար: Սկավառակի հերմետիկ կաղապարը լցված է հելիումով, իսկ թիթեղները պատրաստված են հատուկ PMR տեխնոլոգիայով (perpendicular magnetic recording), որը թույլ է տալիս խտացնել տվյալները:

Մոդելը տրամադրվում է 6 Գբ/վ SAS (MG04SCA) կամ 6 Գբ/վ SATA (MG04ACA) ինտերֆեյսներով:

Աղբյուրը՝ semicon.toshiba.co.jp