Яндекс-ը թողարկել է Android-սմարթֆոնների համար նախատեսված Яндекс.Кит ՕՀ-ը

Яндекс-ը թողարկել է Android-սմարթֆոնների համար նախատեսված Яндекс.Кит ՕՀ-ը

Яндекс.КитЯндекс ընկերությունը ներկայացրել է «Яндекс.Кит» օպերացիոն համակարգը, որը համադրում է Android-ը Яндекс-ի «խելացի» տեխնոլոգիաների հետ: Այս մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Մենք թողարկել ենք այս տարբերակը նրանց համար, ովքեր օգտվում են Яндекс-ի ծառայություններից»,—նշել է Яндекс-ի բջջային նախագծերի ղեկավար Ալեքսանդր Զվերևը:

«Яндекс.Кит»-ը ներառում է «Яндекс.Shell» եռաչափ գրաֆիկական ինտերֆեյսն ու ընկերության ծառայությունների փաթեթը, այդ թվում՝ «Поиск», «Карты», «Почта»: Օգտագործողները կկարողանան նաև հավելվածներ տեղադրել «Яндекс.Store»-ից:

«Яндекс.Кит» ՕՀ-ով կթողարկվեն Huawei Honor 3 Yandex և Explay Flame մոդելները, իսկ 2014-ի ամռանը կներկայացվի նաև այս ՕՀ-ով աշխատող պլանշետ:

Աղբյուրը՝ Digit.ru

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր