KidiZoom Smart Watch՝ «խելացի» ժամացույց երեխաների համար

KidiZoom Smart Watch՝ «խելացի» ժամացույց երեխաների համար

Տեխնոլոգիական խաղալիքների արտադրությամբ զբաղվող VTech ընկերությունը ներկայացրել է KidiZoom Smart Watch նոր սարքը՝ աշխարհում առաջին «խելացի» ժամացույցը երեխաների համար:

Ժամացույցը չի միանում ո՛չ ինտերնետի և ո՛ր էլ որևէ այլ բջջային սարքի: Փոխարենը այն հագեցած է մի շարք այլ ֆունկցիաներով, որոնք դուր կգան հենց երեխաներին, հայտնում է Mashable տեխնոբլոգը:

KidiZoom Smart Watch

KidiZoom Smart Watch-ը հագեցած է ներկառուցված ֆոտոխցիկով և ունի ընդամենը երկու կոճակ՝ Home կոճակը և ֆոտո և վիդեոնկարահանման կոճակը: Բացի դրանից, ժամացույցը կառավարվում է սոնսորային գունավոր էկրանի միջոցով: Այն ունի բարձր գրաֆիկա: Սարքը հագեցած է երեք ներկառուցված խաղերով, ինչպես նաև զարթեցուցիչով, ձայնագրիչով և լուսանկարների խմբագրման ծրագրով:

KidiZoom Smart Watch-ի պաշտոնական թողարկումը կկայանա 2014-ին: Այն վաճառքի դուրս կգա ընդամենը 50 դոլար արժեքով:

Աղբյուրը՝ Mashable.com

Բաժիններ: Գադջեթներ