Samsung-ը հրապարակել է Android 4.4.2 թարմացումը ստացող սարքերի ցուցակը

Samsung-ը հրապարակել է Android 4.4.2 թարմացումը ստացող սարքերի ցուցակը

kitkatSamsung Telecommunications America ընկերությունը ներկայացրել է այն սմարթֆոնների ցանկը, որոնք կստանան Android 4.4.2 Kitkat թարմացումը: Նշենք, որ տվյալ թարմացումը Galaxy S3-ն ու Galaxy Note 2-ը կստանան մարտի վերջին:

Առայժմ կթարմանան միայն ԱՄՆ տարածքում գտնվող սմարթֆոնները, այնուհետև թարմացումը հասանելի կլինի նաև եվրոպական շուկային. այսպես, ներկայացնում ենք ցանկը՝

  • Galaxy Note 3
  • Galaxy Note 2
  • Galaxy S4
  • Galaxy S4 mini
  • Galaxy S4 Active
  • Galaxy S4 zoom
  • Galaxy S 3
  • Galaxy S 3 mini
  • Galaxy Mega
  • Galaxy Light
  • Galaxy Note 8.0
  • Galaxy Tab 3
  • Galaxy Note 10.1
  • Galaxy Note 10.1 2014 Edition

Հիշեցնենք, որ Android 4.4.2-ում կավելացվի Տեղադրության մենյու, որտեղ հնարավոր կլինի ակտիվացնել GPS, Wi-Fi և բջջային կապերը, ինչպես նաև ստուգել մարտկոցի լիցքը:

ՕՀ-ի թարմացումը հնարավորություն կտա ընտրելու SMS-ինտերֆեյսը՝ Hangout կամ որևէ այլ ծրագիր:

Աղբյուրը՝ androidcentral.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր