Անվճար անգլերեն սովորելու 8 ռեսուրսներ

englishՑանկացած նոր բան սովորելու գործընթացը կարելի է դարձնել հաճելի ու հետաքրքիր: Օրինակ՝ գրքերի, թեստերի փոխարեն կարելի է լուծել խաչբառեր, գլուխկոտրուկներ, լսել աուդիո-ձայնագրություններ հետաքրքիր թեմաներով, խաղեր խաղալ և ծիծաղելի սերիալներ դիտել:

BBC Learning English – Այս ռեսուրսն ունի հսկայական քանակի նյութեր և սովորական անգլերենի, և բիզնես անգլերենի վերաբերյալ: Բավական հետաքրքիր է «6 minute English» կարճամետրաժ հոլովակների բաժինը, Pronunciation tips (ճիշտ արտասանություն) բաժինն ու The Flatmates զվարճալի անիմացիոն սերիալը:

Livemocha– Այս կայքում կարելի է սովորել տարբեր լեզուներ: Սովորեցնելու մեխանիզմը շատ հետաքրքիր է. օգտագործողը կարող է ընտրել իր համար, օրինակ, անգլերեն սովորեցնողի, սակայն փոխարենը նաև պետք է մեկ ուրիշին սովորեցնի իր մայրենի լեզուն:

Listen to English – Learn English – Իսկ այս կայքում կարելի է լսել հետաքրքիր թեմաներով ձայնագրություններ, որոնք ուղեկցվում են տեքստով:

Learn English British Council – Սա ևս մեկ լավ ռեսուրս է անգլերեն սովորելու համար. շատ նյութեր, հոլովակներ, փոդքասթներ, խաղեր և այլն՝ IELTS-ին պատրաստվելու համար:

Exam English – Այստեղ կարելի է պատրաստվել տարբեր քննությունների՝ IELTS, TOEFL, TOEIC և այլն:

Learning English Free Online – Այստեղ կարող եք գտնել տարբեր մակարդակների անգլերենի ուսուցանում:

Twominute English – Այս ռեսուրսը նրանց համար է, ովքեր գերադասում են վիդեո նայել: Երկու րոպեանոց տեսանյութեր՝ հարմար ու արդյունավետ:

MySpelling – Շատ լավ կայք՝ ուղղագրությունը սովորելու համար: