Google-ը թողարկել է Glass ակնոցի օգտագործման ուղեցույց

google-glassGoogle ընկերությունը հրապարակել է Google Glass խելացի ակնոցից օգտվելու ուղեցույց:

Ուղեցույցը բաղկացած է երկու մասից՝ ինչպես օգտվել ակնոցից և ինչն է հակացուցված սարքի համար: Մասնավորապես, Google-ը խորհուրդ է տալիս օգտագործել ակնոցը շրջակա միջավայրի հետ շփումն առավել մատչելի դարձնելու համար, օրինակ՝ երթևեկության ուղղությունն ավելի հեշտ գտնելու համար կամ օդանավակայանի չվերթների ժամանակացույցին հետևելու համար: Բացի դրանից, ընկերությունը խորհուրդ է տալիս հաճախ օգտագործել ձայնային հրամաններ և արգելափակել խելացի-ակնոցը՝ կողմնակի օգտագործումիցից խուսափելու համար:

Հետաքրքիր կետերից մեկն այն է, ուր նշված է, որ ակնոցը պետք է ընկալել որպես սովորական սմարթֆոն: Այնպես որ եթե ցանկանում եք լուսանկարել կամ տեսանկարել որևէ մեկին, նույն կերպ անհրաժեշտ է թույլտվություն վերցնել նկարվողից, ինչպես որ կանեիք սմարթֆոնի պարագայում:

Դե իսկ ուղեցույցի 2-րդ մասում Google-ը խորհուրդ չի տալիս Glass-ի օգտագործումը էքստրիմալ պայմաններում: Ընկերությունը խնդրում է հարգել դիմացինի իրավունքները և անջատել Google Glass-ը, երբ խնդրում են: Բացի դրանից ընկերությունը նշում է, որ սարքը հարմար չէ անդադար օգտագործման համար, օրինակ՝ երկարածավալ տեքստերի ընթերցանության համար:

Հիշենք, որ այս պահին Google Glass խելացի ակնոցը հասանելի է միայն Explorer ծրագրի մասնակիցներին՝ 1500 դոլար արժեքով: