Samsung-ը հրաժարվել է Apple-ի համար A8 չիպերի արտադրել

apple_a8_teaserԻնչպես հաղորդում է 9to5Mac.com կայքը, մինչ օրս Apple ընկերության պրոցեսորները արտադրող Samsung ընկերությունը հրաժարվել է iPhone և iPad սարքերի համար նախատեսված նոր A8 չիպերի արտադրությունից:

Հարավկորեական ընկերության նման որոշումը պայմանավորված չէ մրցակցությամբ կամ դատական հայցերով, այլ Samsung-ը պարզապես չի կարող պատրաստել A8 պրոցեսորներ՝ արտադրության համար անհրաժեշտ հզորության պակասի պատճառով

Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ նոր A8 պրոցեսորների արտադրությամբ զբաղվելու են միանգամից մի քանի ընկերությունը՝ TSMC-ն, AmkorTechnology-ը, STATS ChipPAC-ը և ASE-ն:

Apple-ը նպատակ ունի A8 չիպերն ավելի հզոր և միևնույն ժամանակ էներգախնայող դարձնել: