ԱՄՆ-ում պատրաստում են Google Glass-ի մրցակցին (վիդեո)

ԱՄՆ-ում պատրաստում են Google Glass-ի մրցակցին (վիդեո)

Laforge Optical բոստոնյան ընկերությունը հայտնել է, որ պատրաստվում է թողարկել Google Glass խելացի ակնոցի «նորաոճ» մրցակցին՝ սովորական մարդկանց համար, հաղորդում է CNET-ը:

Ընկերության գլխավոր տնօրեն Կորի Մակի խոսքով, Google Glass-ի թույլ կողմերից մեկը դիզայնն է: Նա նշեց, որ չի պատրաստվում քննադատել դեռևս ոչ լիարժեք սարքի արտաքին տեսքը, սակայն, ըստ նրա դիզայնի պահանջների նկատմամբ Google-ի ուշադրությունը շատ քիչ է եղել:

Ըստ նրա նախագծի՝ Laforge Optical-ի արտադրության խելացի ակնոցը կրելու է Icis անվանումը և պատրաստվելու է անհատական պատվերներով: Եվ իհարկե, Google Glass-ի պես, Icis-ի հագեցած է լինելու հավելյալ վիրտուալ իրականության տեխնոլոգիայով, սակայն ունենալու է ավելի պարզ ինտերֆեյս:

Icis խելացի ակնոցը նախագծելու համար ընկերությունը մտադիր է ֆինանսների հայթայթում կատարել քրաուդֆոնդային Indiegogo կայքի միջոցով: Արդեն հավաքվել է մոտ 13 000 դոլար՝ անհրաժեշտ 80 000-ից:  Գումարի հավաքագրման դեպքում, խելացի ակնոցները շուկա դուրս կգան 2015թ. սկզբում:

Բաժիններ: Գադջեթներ