Apple-ն արտոնագրել է «խելացի» ականջակալներ

Apple-ն արտոնագրել է  «խելացի» ականջակալներ

Apple ընկերությունը ստացել է «խելացի» ականջակալների արտոնագիր. նոր սարքը նախատեսված է սպորտով զբաղվող օգտագործողի առողջական վիճակին հետևելու համար: Այս մասին հաղորդում է Apple Insider-ը հղում անելով ԱՄՆ-ի արտոնագրերի ու ապրանքանիշների գրանցման բյուրոյին (USPTO):

apple

Հրապարակված փաստաթղթում նկարագրված են ականջակալներ, որոնք հատուկ սենսորների միջոցով կստանան օգտագործողի սրտի աշախատանքի հաճախության, մարմնի ջերմաստիճանի և այլ տվյալներ:

Արտոնագրում նշված է նաև «հոգաբանական սենսորի» մասին: Ականջակալները հնարավոր է նաև թույլ տան կառավարել նվագարկվող երգացանկը գլխի ժեստերով: Apple Insider-ը գրում է, որ այս ֆունկցիայի համար անհրաժեշտ չի լինի, որ օգտագործողն անընդհատ կրի ականջակալները:

Նշենք, որ տվյալ արտոնագրային հայտը ներկայացվել է Բյուրո դեռևս 2007թ., և հնարավոր է, որ Applе-ն այս տեխնոլոգիան օգտագործի մի քանի սարքերում:

Աղբյուրը՝ appleinsider.com

Բաժիններ: Տեխնոլոգիա