PicsArt-ը Օրանժ Արմենիայի բաժանորդներին թույլ կտա անվճար նկարներ ներբեռնել

PicsArt-ը Օրանժ Արմենիայի բաժանորդներին թույլ կտա անվճար նկարներ ներբեռնել

PicsArt ORange

Այսօր Orange-ը և աշխարհով ճանաչված Android հավելված PicsArt-ը մեկնարկեցին իրենց համատեղ առաջարկը: Այսուհետ Օրանժ Արմենիայի բաժանորդները կունենան PicsArt-ից անվճար նկարներ և քլիփարտներ ներբեռնելու  բացառիկ հնարավորություն՝ մինչև 30 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:

Առաջարկը հասանելի է Orange-ի բոլոր այն բաժանորդներին, ովքեր արդեն իսկ իրենց հեռախոսներում ներբեռնել են «My Orange» և PicsArt բջջային հավելվածները, ինչպես նաև բոլոր նրանց` ովքեր պատրաստվում են ներբեռնել:

«Անցյալ տարի նոյեմբերին մենք ներկայացրեցինք “My Orange” բջջային հավելվածը, որի միջոցով այսօր արդեն 5000-ից ավելի Orange բաժանորդներ կարողանում են հեշտորեն օգտվել Orange-ի ժամանցային ծառայություններից և կառավարել իրենց հաշիվները: Այսօր մենք ուրախ ենք PicsArt-ի հետ մեր համագործակցության մեկնարկի համար, որն, անկասկած, զարգացում կունենա: Մոտ ապագայում մեր բաժանորդներից յուրաքանչյուրը  “My Orange”-ում կգտնի իր նախընտրած հավելվածների տեսականին», – այսօր կայացած ասուլիսին նշեց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:   

Նշենք, որ PicsArt-ը նկարների խմբագրման և նկարելու հնարավորություն ընձեռող անվճար բջջային հավելված է՝ ստեղծված Android, iOS և Windows օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների համար: Հավելվածի հեղինակները հայաստանցի նախագծողներ են: Ընկերության գլխամասային գրասենյակը տեղակայված է Կալիֆորնիա նահանգի Մաունթեն Վյու քաղաքում: Այսօր PicsArt-ն ունի ավելի քան 110 մլն. օգտագործող: